Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին. «Ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ»

Օգոստոս 31,2012 21:53

ՀՀ ԱԺ եվրոպական ինտգրաման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին է ուղղել հետեւյալ նամակը:

«Հունգարիայի արդարադատությունը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում խաղաղ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին։ Մարդասպան, որը հայ սպային կացնահարել էր միայն նրա համար, որ վերջինս հայ է։ Ցմահ ազատազրկման  դատապարտված եւ 30 տարի ներման իրավունքի համար դիմելուց զրկված մարդասպանին հենց Ադրբեջանի օդակայանում Ադրբեջանի նախագահ Ալիեւը ներում շնորհեց։ Այն, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է՝ դա որեւէ մեկի համար նորություն չէ։

Այն, որ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական միտքը Սաֆարովին համարում է ազգի հերոս,  քանզի նրանց համար հային կացնահարածը ամենամեծ հերոսն է, դա եւս փաստ է։ Ինձ համար, որպես պատգամավորի եւ քաղաքացու, որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամի, անհասկանալի եւ դատապարտելի է ԵՄ անդամ Հունգարիայի նման որոշումը։ Այլ գնահատական տալ կատարվածին, քան այն, որ ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ,  հնարավոր չէ։ Հունգարիայի արդարադատության քայլն աննախադեպ էր իր  ցինիզմով՝ ազգային հողի վրա սպանություն կատարած հրեշին հանձնել այն երկրին, որտեղ նման հանցագործությունը համարվում է ազգային հերոսություն։ Նման քայլ կատարելով, փաստորեն, Հունգարիան քաջալերում է նման հանցագործությունները եւ ուղղակի պատասխանատվություն է կրում տեղի ունեցած աննախադեպ խայտառակության եւ դրա հնարավոր բոլոր հետեւանքների համար։

Ես հույս ունեմ, որ ԵԽԽՎ-ում Հունգարիայի  պատվիրակության անդամները եւս կդատապարտեն Հունգարիայի այս որոշումը եւ մեզ հետ միասին բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն հանուն արդարության եւ հանուն այն արժեքների, որոնք մեզ բոլորիս միավորում են մի մեծ ընտանիքում, որի անունն է Եվրոպայի Խորհուրդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031