Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Թանգյան. «Ես այնքան էլ այն անձնավորությունը չեմ, որ իմ վրա ճնշում գործադրելն այդքան հեշտ լինի»

Օգոստոս 31,2012 20:41

Այսօր Aravot.am-ը զրուցեց Սամվել Թանգյանի հետ, որին ՀՀԿ-ի տեղական տարածքային կազմակերպությունները ներկայացրել էին՝ որպես Սիսիանում քաղաքապետի իրենց հավանական թեկնածու, սակայն ՀՀԿ վերնախավը գտավ, որ Սիսիանում իրենք պետք է սատարեն ԲՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ի կողմից ճնշումների ներքո՞ չեք առաջադրվել եւ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ներկայիս քարոզարշավը Սիսիանում՝ նա պատասխանեց. «Իմ վրա ճնշումներ չեն եղել, քարոզարշավը ընթանում է շատ նորմալ վիճակում: Հետո էլ ես այնքան էլ այն անձնավորությունը չեմ, որ իմ վրա ճնշում գործադրելն այդքան հեշտ լինի: Ես ԱԺ-ի համար էլ եմ թեկնածությունս առաջադրել, քաղաքապետի համար էլ: Այն ինչ որ արել եմ՝ ինքնուրույն եմ որոշել՝ ինքս իմ համար ճանապարհ հարթել: Ուղղակի հարցն այնպես առաջացավ, որ ես մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետն եմ, ավելի հարմար համարվեց, որ ես մնամ իմ տեղում, ոչ թե քաղաքապետի տեղում: Բնականաբար, որոշեցի թեկնածությունս չառաջադրել»:

Մեր հարցին՝ չե՞ք վիրավորվել ՀՀԿ-ից, որ նման որոշում կայացրեց, որ Ձզ ներկայացրեցին, բայց, փաստորեն, ՀՀԿ վերնախավը այսպես ասած «դաբրո» չտվեց՝ նա պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է վիրավորվեմ: Չէ, դաբրոյի խնդիր չի եղել, ոչ ոք ոչինչ չի ասել, ուղղակի ես ինքս անձամբ եմ որոշել՝ իմանալով իրավիճակը»:

Եբ հետաքրքրվեցինք՝ եթե վիրավորված չեք, ինքներդ Սիսիանում ո՞ւմ եք սատարելու՝ պարոն Թանգյանը պատասխանեց. «Սիսիանում ես ինքս կուզենամ, որ ընտրությունները լինի ազատ, որ ժողովուրդը գտնի իր քաղաքապետին, որ այդ քաղաքապետն իրոք լինի ժողովրդի ընտրյալը, որ կարողանա ժողովրդին ծառայի»: Մենք ճշտեցինք՝ նախընտրելի թեկնածու ունե՞ք: Սամվել Թանգյանը պատասխանեց, որ չունի. «Իրար հետ մենք կաշխատենք, ես կուզենամ, որ Սիսիանի համար ով էլ ընտրվի, իրոք ընտրյալ քաղաքապետ լինի, ժողովրդի համար լինի»:

Ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն արդեն ցույց է տվել, թե ինչպես է աշխատել: Մեր հարցին՝ գո՞հ եք նրա աշխատանքից՝ Ս. Թանգյանը պատասխանեց. «Քաղաքապետի աշխատանքը ես չէ, որ պիտի գնահատեմ, այսօր ժողովուրդն է տեսնում, աշխատանքից գոհ կամ դժգոհ լինելը ամսի 9-ին ցույց կտա»:

Մեր հարցին, եթե ԲՀԿ-ն իր ֆինանսական, վարչական լծակները չօգտագործի Սիսիանի ընտրություններում՝ գործող քաղաքապետը շանսեր ունի՞ հաղթելու՝ նա պատասխանեց. «Այսօր Սիսիանում ամբողջովին տրամադրվածությունը գնում է նրան, որ սիսիանցին պետք է ընտրի իր քաղաքապետին: Ում նպատակահարմար կգտնի՝ կընտրվի եւ կկարողանա աշխատի՝ Աստված իրա հետ թող աշխատի»:

Մեր դիտարկմանը՝ մենք տեսանք, թե ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները, ազնի՞վ կլինի պայքարը, արդար ընտրություներ կլինե՞ն՝ պարոն Թանգյանը վստահեցրեց, որ Սիսիանում միշտ էլ արդար ընտրություններ են լինում. «Ես Սիսանում ամբողջովին հետեւում եմ, բացարձակապես խախտումներ չեն լինում, մեկը մեկին վիրավորել…բան չի լինում, թող մեկը փորձի մի ավելորդ բան աի, հատկապես այս ՏԻՄ ընտրությունները առավել եւս գնալու է լրիվ արդար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031