ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով՝ Սիվիլիթաս հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է ևս 30 աշխատանքային օրով:
Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով:
«Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ ունեն, ստուգումներն անհիմն այսքան չեն ձգձգվում: Այս ամենը վկայում է, որ ստուգումների հետևում այլ նպատակ կա, քան բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտումն է»»,- ասել է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:
Կարդացեք նաև
https://www.civilitasfoundation.org