«Մենք բարձր ենք գնահատում հունգարական կողմի հետ գործընկերային համագործակցությունը», – այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` 1news.az ինտերնետային պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը։
Նա հայտնել է, որ պաշտոնական Բաքուն «արդեն որոշակի ժամանակ» աշխատանք էր կատարում այդ ուղղությամբ։
Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան եւ այսօր հայրենիք ժամանելուն պես ներման արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։
«Ազատություն» ռադիոկայան