«Հենց որ հասարակությունը հասկանա, որ այն որոշումները, որոնք ընդունվում են ավագանու կողմից, կարևոր են իր կյանքի համար, նա կսկսի կարևորել այդ ավագանու անձի դերը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով Կապանի քաղաքապետի թեկնածուների ինքնաբացարկներին` «Ժառանգության» պատգամավորը կարծիք հայտնեց, որ այն բոլոր թեկնածուները, ովքեր առաջադրվել էին որպես քաղաքապետի թեկնածու, չեն գտել այն կոնսենսուսը, որով պետք է հանդես գային:
«Մենք չենք կարող բացառել, որ թեկնածուների ինքնաբացարկները տեղի են ունեցել բռնությամբ: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այնտեղ տեղի չեն ունենալու քաղաքապետի ընտրություններ»,- ասաց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա` Կապանում չենք ունենալու ընտրովի քաղաքապետ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ