Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի գործով հետախուզվողները 3-ն են

Օգոստոս 31,2012 17:30

Այսօր Գյումրիում ծեծի ու կրակոցների գործում որպես մեղադրյալներ ներգրավվել են Կարապետ Գարայանը և Արտաշես Պողոսյանը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, առաջինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի առաջին մասերով՝ Զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանություն և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, իսկ երկրորդին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նույն օրը ավելի վաղ ձերբակալված Հարություն Համբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի 3-րդ մասով: Իսկ նախօրեին ձերբակալվել էր Պատվական Մադոյանը՝ 258 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, դեմ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի առաջին մասերով, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031