«Սա արդարության հաղթանակն է։ Ինձ համար սա որոշ չափով անակնկալ էր», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Բաքվում հայտարարել է Ռամիլ Սաֆարովը։
Նա իր ուրախությունն է արտահայտել ազատ արձակվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել «բոլորին` Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ», եւ խոստացել ավելի ուշ մանրամասնորեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին։
Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Այսօր հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։
«Ազատություն» ռադիոկայան