Արտագաղթը քաղցկեղի պես տարածվել է մեր ժողովրդի մեջ, և անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել պետության անվտանգությանն սպառնացող այս հիվանդության զարգացումը կանխելու և բուժման միջոցներ կիրառելու համար: Այդ քայլերն են.
ա) աշխատատեղերի ստեղծում. յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու հնարավորություն պիտի ընձեռվի իրացնել իր կարողությունները,
բ) աշխատավարձերի բարձրացում. նվազագույն աշխատավարձի շեմ պիտի սահմանվի 120.000 դրամը:
գ) բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծում, ոլորտին առնչվող օրենքների վերանայում և բարեփոխում
դ) մենաշնորհի վերացում, ստվերային տնտեսության կրճատում, կոռուպցիայի նվազեցում:
Այս ամենն իրականացնելու պարագայում արդյունքն ակնառու կլինի:
Սարիբեկ Սուքիասյան