Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է դատի տալ Ադրբեջանին

Օգոստոս 31,2012 16:05

Եթե իրոք ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան և Իլհամ Ալիևի կողմից ներման արժանացել, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն իր վրա է վերցնում մեղքն ու ընդունում, որ ինքը պետական պատվեր է տվել:

«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Հունգարիայում Սաֆարովի սպանության գործով դատաքննության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանը հայտարարեց նաև, որ դա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջազգային ատյաններում դատի տալ Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ եղեռնագործը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Եթե էքստրադիցիայի մասին տեղեկությունները ճիշտ են, ապա դա աննախադեպ որոշում է. Գերմանիան տարիներ շարունակ Հունգարիային խնդրում է էքստրադիցիայի ենթարկել իր քաղաքացուն, սակայն ապարդյուն:

Ն. Վարդանյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը պասիվ է իր գործողություններում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել