Լրահոս
Օրվա լրահոսը

«Apple»-ը պարտություն է կրել Ճապոնիայի դատարանում

Օգոստոս 31,2012 16:04

«Samsung»-ը ողջունել է Տոկիոյի շրջանային դատարանի կոմից «Apple»-ի հայցի մերժումը

«Apple» ընկերությունը պարտություն է կրել հարավկորեական մրցակից «Samsung» ընկերության դեմ ամբողջ աշխարհում վարվող իրավական պայքարում:

Ճապոնիայի դատարաններից մեկի կողմից ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, «Samsung»-ն իր «Galaxy» սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների արտադրության մեջ օգտագործվող տեխնոլոգիաները չեն գողացվել «Apple»-ից:

«Samsung»-ը ողջունել է Տոկիոյի շրջանային դատարանի կոմից «Apple»-ի հայցի մերժումը՝ ասելով, որ այն հաստատում է ընկերության կողմից արդեն երկար ժամանա զբաղեցվող դիրքորոշումը, որի համաձայն իր կողմից արտադրվող սարքերը չեն խախտում «Apple»-ի տեխնոլոգիական սեփականությունը:

«Apple»-ը սակայն դեռևս որևէ արձագանք չի ներկայացրել Ճապոնիայի դատարանի այս որոշման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի դատարանում «Apple»  ընկերությունը շահել է դատական գործը: Դատարանի ընդունված որոշման համաձայն, «Samsung»-ը պետք է մեկ միլիարդ դոլարի վնաս փոխհատուցի «Apple»-ին:

Հարավային Կորեայի դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել այն մասին, որ «Apple»-ն ու «Samsung» ընկերությունները խախտել են շարժական սարքերի միմյանց արտոնագրերը:

Սեուլի դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, «Apple»-ը խախտել է «Samsung» ընկերության անլար կապին վերաբերող երկու արտոնագիրը, իսկ «Samsung»-ը խախտել է «Apple»-ի դիզայնի արտոնագրերից մեկը:

Դատարանը որոշման համաձայն, երկու կողմերը չնչին վնաս են հասցրել միմյանց և սահմանափակ արգելք էր դրել Հարավային Կորեայում ընկերություններից յուրաքանչյուրի արտադրանքի վաճառքի վրա:

Որոշման մեջ մասնավորապես նշվել էր, որ աշխարհում շարժական հեռախոսների ներկայիս ամենամեծ արտադրող «Samsung»-ը չի պատճենել «Apple»-ի կողմից արտադրվող՝ մեծ պահանջարկ վայելող «iPhone» սարքի դիզայնը:

Դատական այս գործը տեխնոլոգիական երկու գերհսկա ընկերությունների միջև  գլոբալ մակարդակով շարունակվող իրավական պայքարի մասերից մեկն է, որի արդյունքները միլիարդավոր դոլարներ կազմող հետևանքներ կունենան երկու ընկերությունների համար:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031