Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նախօրեին ծնվել էր սիրիահայ Ալին և Պերճ Սալիբյանների որդին` Քրիստը: Նորածին Քրիստ Սալիբյանը սիրիական ներքաղաքական զարգացումներից ի վեր առաջին երեխան է, որը ծնվել է Հայաստանում` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Սալիբյանների ընտանիքը Հայաստան էր ժամանել մոտ մեկ ամիս առաջ: Ընտանիքի մայրը, ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական միջնորդությամբ, ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով, գտնվում էր բժիշկների հսկողության ներքո` ստանալով Ծննդօգնության պետական հավաստագրի, ինչպես նաև` սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից սահմանված բոլոր արտոնությունները:
Սիրիահայ Սալբին նախարարին կրկին շնորհակալություն հայտնեց այն հետևողական աջակցության համար, որը ստացել են իրենք և հայրենակիցները` Հայաստան ոտք դնելով:
Նախարար Հ. Հակոբյանը շնորհավորեց տիկնոջը, քաջառողջություն մաղթեց փոքրիկին` հույս հայտնելով, որ նա կդառնա Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի և զինվոր, կապրի ապահով և խաղաղ կյանքով: Նախարարը վստահեցրեց, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի հոգածություն ցուցաբերել այս ընտանիքին, և եթե Սալիբյանները որոշեն հաստատվել Հայաստանում, կաջակցի երիտասարդ հորը աշխատանք գտնելու հարցում:
Կարդացեք նաև
Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն