Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստ. «ՀԱԿ ակտիվիստների գործով վկային ցուցմունք տալուց առաջ ծեծել են» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Օգոստոս 31,2012 15:41

ՀԱԿ ազատազրկման դատապարտված ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով քիչ առաջ դատախազության շենքի դիմաց ավարտվեց բողոքի ակցիան:

«Ազատ արձակել մոտ 1 տարի բանտում գտնվող Տիգրան Առաքելյանին, արդարացնել երիտասարդներին, որոնք կամակատար դատարանի կողմից դատապարտվեցին մինչեւ 6 տարի ազատազրկման եւ հարուցել քրեական գործ, որով պատժի կենթարկվեն բոլոր այն մեղավորները, գործը փորձել կոծկողները, ինչպես նաեւ փաստաբանների ու երիտասարդների նկատմամբ օգոստոսի 9-ին բազմաթիվ ապօրինություններ գործած իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,- իրենց պահանջներից առանձնացրեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը:

Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էլ գործով դատարանի թույլ տված խախտումները թվարկեց: Ըստ նրա, դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդատվական սենյակ անցնելուց առաջ ամբաստանյալ Սարգիս Գեւորգյանին հնարավորություն չի տվել ավարտել իր պաշտպանական ճառը ու հանդես գալ իր վերջին խոսքով, իսկ մեղադրական եզրակացությունը դատարանում միայն ոստիկանների ցուցմունքի հիման վրա է հիմնվել ու անտեսվել են ՀԱԿ ակտիվիստների բոլոր ցուցմունքները:

Զ. Հովհաննիսյանի խոսքերով, դեպքի մանրամասները պատմող վկաներից մեկն էլ դատարանի դահլիճում հայտարարել է, որ ոստիկանները տարբեր գործերով իրեն դատարան են բերում, որ արտահայտի նրանց տեսակետն ու ցանկությունը եւ իրեն դատարանի դահլիճ բերելուց առաջ էլ ծեծի են ենթարկել:

PrevPhoto
NextPhoto

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031