Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյան. «Ես անձամբ դեմ եմ մատերը ներկոտելուն, փորձը ցույց է տալիս, որ բարեւելով, դռան բռնակը բռնելով՝ այն անցնում է ուրիշին»

Օգոստոս 31,2012 15:05

Հաշվի առնելով, թե ինչ եղավ դրոշմակնիքների հետ ԱԺ ընտրություններին, ԿԸՀ-ն առաջարկ է ստացել, որ դրոշմակնիքների ինստիտուտը հանվի Ընտրական օրենսգրքից, եւ թանաքը քաղաքացիները դնեն մատով: Այս առնչությամբ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն բացատրեց, թե ինչու է ինքը դեմ, որ ընտրողները թանաքոտված մատով մասնակցեն քվեարկությանը. «Մինչեւ առաջարկ ներկայացնելը այս կապակցությամբ տեղական դիտորդական կազմակերպությունների դիտարկումներում էլ այդ առաջարկությւոնը ներկայացվել է: Կային  որոշակի նկատառումներ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության, տեղական հասարակական կազմակերպությունների կողմից էլ: ԿԸՀ-ն, քննարկելով այդ խնդիրը եւ հիմք ընդունելով այն, որ Ընտրական օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ գործիքներ՝ լիարժեք վեահսկելու քվեարկության ընթացքը, դրոշմակնքիները ինստիտուտը լրացուցիչ միջոց է, այն չընդունվեց»:

Լրագրողները խնդրեցին պատասխանել՝ եթե դրոշմակնիքը լրացուցիչ միջոց է՝ կանխելու կրկնաքվեարկությունները, ապա նշեք որեւէ գործիք, որով հնարավոր  է կանխել, որ Մարտունիի ընտրողը քվեարկի Երեւանում՝ պարոն Մուկուչյանը պատասխանեց «ԸՕ-ն ամրագրեց, որ ընտրողների ցուցակները համապետական ընտրոթյուններից առաջ տեղադրվում են համացանցում, ինչը հնարավորություն է ստեղծում պարզել լիարժեք, կա՞ն քաղաքացներ որոնք կրկնվում են: Երբ անձը գալիս է ընտրական տեղամաս, սկզբից ստուգվում է անձնագիրը: Որեւէ բարդություն իրենից չի ներկայացնում պարզելու, որ տվյալ քաղաքացու անուն-ազգանունը կրկնվում է: ԱԺ-ի ընտրությունների հետ կապված դիտարկում կանեմ՝  գործի քննությամբ պայմանավորված մեր կողմից ուսումնասիրվեցին բոլոր ընտրական տեղամասերի մատյանները, չկար տեղամաս, որ 4-ից պակաս դիտորդ լիներ: Դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերությունները ավելի շատ ստանձնում են վստահորդի պատականություններ, քան իրականացնում են անաչառ վերահսկողություն: ԱԺ-ի ընտրությունների ժամանակ թեկուզ մեկ դեպք չներկայացվեց, որ եկել է այս քաղաքացին, որ քվեարկի այլ անուն-ազգանունով քաղաքացու փոխարեն: Տեղամասերում տեղի  է ունեցել լուսանկարահանում աբողջ ընտրական գործընթացի»:

Հիշեցնենք, որ առաջարկ է եղել դրոշմակնիքները փոխարինել մատի թանաքանյութվ, որը կիրառում են մի շարք երկրներում՝ կրկնաքվեարկություններից խուսափելու համար: Սրան պարոն Մուկուչյանը կտրականապես դեմ է. «Մատի թանաքանյութի վերաբերյալ շատ է նշվում: Մենք պետք է իմանանք, որ գործ ունենք էլի նյութի հետ, որը լինելու է ոչ թե անձնագրում, այլ՝ ձեռքի վրա: Այսինքն՝ մեծ հաշվով էլի ենթադրում է որոշակի նյութ ստեղծել, նյութ ունենալ:  Ես դժվարանում եմ անգամ հիշել Եվրախորհրդի անդամ որեւէ պետություն, որը նման թանաքանյութ է օգտագործել: Որքան գիտեմ, այն վերջին ընտրությունների  ժամանակ կիրառվել է Վրաստանում, բայց պետք է հասկանալ՝ արդյոք սա ինքն էլ իր հերթին նոր խնդիրներ չի առաջացնի, սրա հետ կապված նոր հարցադրումներ չե՞ն առաջանա»:

ԿԸՀ նախագահը նաեւ նշեց, որ  մինչեւ դրոշմակնիքներին անցնելը այդ առաջարկը քննարկել են իրենք, փորձ է արվել ժամանակին գտնել այդ նյութը, որով մատերի դրոշմակնքումն իրականացնեն: Նա ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները. «Փորձը ցույց  տվել, որ այդ թանաքանյութը անգամ ձեռքից ձեռք կարող է անցնել սովորական բարեւելու ժամանակ, կենցաղային շփման միջոցով՝ բազրիքը բռնելով, դռան բռնակը բռնելով՝ անցնում է ուրիշի ձեռքին: Իսկ երբ անձը մտավ տեղամաս, ստուգեցին թանաքանյութը հայտնաբերվեց, բնականաբար վերջինս այլեւս չի մասնակցի ընտրությանը, չեն բացառվում դեպքեր, որ անձը ընդհանրապես մասնակցած չլինի քվեարկությանը, ուղղակի բարեւելով ներկանյութն անցնի ձեռքից ձեռք: Եվ հետո եթե մենք խոսում ենք քիմիական նյութի մասին, որը նախատեսվում է համընդհանուր կիրառման համար, թերեւս  անհնար է գտնել այն բոլոր նյութերը, որոնք կարող են ներազդել այդ նյութի վրա: Այսինքն՝ ի սկզբանե բացառել, որ չի լինի որեւէ նյութ, որով հնարավոր կլինի ձեռքերը լվանալ եւ այդ նյութը ավելի շուտ հեռացնել ձեռքից, սա կարծում եմ, անհնար է: Եթե որեւէ մեկը չփորձի էլ  դիմել այդ հնարքին՝ վերացնելու ներկանյութը, սա ինքնին արդեն լուծում է, որը պարունակում է շահարկման բազմաթիվ էլեմենտներ: Անհնար է ունենալ նյութ, որը հնարավոր չի մեկ այլ նյութով վերացնել»: Պարոն Մուկուչյանը նաեւ ասաց, որ եթե գործ ունենք քիմիական նյութի հետ, պետք է իմանանք տարրական ճշմարտություն՝ «ջերմաստիճանի բարձրացումը 10 աստիճանով արդեն քիմիական ռեակցան արագացնում է 2-3 անգամ: Դրա համար դա պետք է մանրակրկտորեն ուսումնասիրվի, նոր դատողություններ արվի: Վրաստանում առիթ ունեցել եմ փորձել հասկանալ, որ այդ  խնդիրները գործածական պրակտիկայում այնպիսին են, որ այս լուծումը եւս ունի բազմաթիվ խնդիրներ: Ես անձամբ դեմ եմ այդ մեթոդին, մատերի ներկոտելուն, մենք պետք է մտածենք ավելի առաջավոր տեխնոլոգիաների մասին, քան թե հետընթաց ինչ-որ քայլեր իրականացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031