«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արամ Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան,
Ի պատասխան Aravot.am-ում 08.08.2012թ. հրապարակաված` «Այս դեպքը մեր ամոթն է» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ 17.12.2004թ. հակառակորդի կողմից գլխի շրջանում մահացու վիրավորում ստացած շարքային Արմեն Հակոբյանի մայրը՝ Նորավարդ Վաղարշակի Գրիգորյանը ՀՀ ՊՆ ԶՍՊՎ-ում 2006թ.-ից հաշվառված է բնակարանի բարելավման ցուցակում` 643 համարով: Պաշտպանության նախարարությունը, համաձայն գործող օրենսդրության, կբավարարի նրա բնակարանային պահանջները՝ համապատասխան կարգով: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2010-2012 թթ. պարբերաբար օգնություն է ցուցաբերել զոհված զինվորի ընտանիքի անդամներին կառավարության կողմից հաստատված միջոցներով, ինչպես նաև 03.03.2012թ.-ին տրամադրելով զգալի շինանյութ:
Կարդացեք նաև
Հարկ ենք համարում նշել, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովության հարցը պաշտպանական գերատեսչության գերակա խնդիրներից է, որը կարգավորվում է համապատասխան օրենքներով և որոշումներ: Դրանից զատ` պաշտպանության նախարարությունը պարբերաբար աջակցում է նրանց ընտանիքներին:
Հարգանքով՝
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան