Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լծակներ չունենք՝ վերահսկելու, թե ինչպես են Թուրքիայում վերահսկվում հայկական հուշարձանները

Օգոստոս 31,2012 15:07

«Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մնում է ՀԿ-ների մասով շփվենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԿՕՄՕՍ–Հայաստան ՀԿ-ի նախագահ Գագիկ Գյուրջյանը: Նա անդրադարձավ Անիում Թուրքիայի կողմից կատարվող վերականգնողական աշխատանքներին: Տեղեկացրեց, որ  Անին  35 հուշարձանների շարքում ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկերում: Գ. Գյուրջյանը նշեց, որ դրանից հետո այն կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում: Դառնալով ժամանակին Անիում կատարված վերականգնման աշխատանքներին՝ պարոն Գյուրջյանը նկատեց. «Այն ժամանակվա վերականգնողական աշխատանքները հեռու էին լիարժեք լինելուց: Ուստի ԻԿՈՄՕՍ-Հայաստանը ստանձնեց վերականգնողական աշխատանքներին մասնակցությունը, որպեսզի բացառվեն այդ թերութունները»: Նա նաև հավելեց, որ ԻԿՕՄՕՍ-ի որոշմամբ ստեղծվելու է միջազգային փորձագետների խումբ, որի աշխատանքներում ընդգրկված կարող են լինել հայ մասնագետներ: Խոսելով այն մասին, թե ինչ է ուզում հայկական կողմը, պարոն Գյուրջյանը նշեց. «Չգիտենք՝ ինչ ենք ուզում, պետք է քայլեր, ռեալ քայլեր անել: Իսկ  ռեալ քայլն այն է, որ այսօր միջազգային տարբեր  մարմիններ օգտագործենք, քանի որ ուղիղ կապը բացառված է: Այդպիսով գոնե հավաստիանանք, որ ամեն ինչ արվում է միջազգային նորմերի շրջանակներում և մեր մտավախությունը փարատենք, որ չավերվեն մեր արժեքները հարևան երկրում, և եթե վերականգնվում են, ճիշտ վերականգնվեն»:

Գ. Գյուրջյանը տեղեկացրեց, որ այս պահին Թուրքիայում վերականգնվում են Անիի 4 եկեղեցիները՝ Մայր տաճարը, Ամենափրկիչ եկեղեցին՝ Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի և Թուրքիայի մշակույթի նախարարության ջանքերով, Աբուղամրենց, Տիգրան Հոնենցի եկեղեցիները: Թե ինչպես են վերականգնվում նշված եկեղեցիները ըստ Գ. Գյուրջյանի՝ մենք լծակներ չունենք պարզելու: Հարցին, ինչո՞ւ է Թուրքիան նման «սրտացավությամբ» ուզում վերականգնել իր տարածքում հայկական հուշարձանները, պարոն Գյուրջյանը պատասխանեց. «Ամեն երկիր հետապնդում է իր քաղաքական նպատակները ,և քաղաքական նպատակներ իրականացելիս, եթե ուզում են հայկական ժառանգություն պահպանել, մենք պիտի օգտվենք այդ հնարավորությունից և առավելագույնս փորձենք օգտվել, չնստենք ու նայենք, թե ինչ են անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031