Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին թեկնածուն բողոքել է ԿԸՀ-ին, որ Odnoklassniki.ru-ում մրցակցի նկարն ավելի մեծ է

Օգոստոս 31,2012 14:53

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրավիրած  ասուլիսում նշեց, որ ՏԻՄ ընտրություններին թեկնածուներին առաջադրելիս միայն մի քաղաքացու են մերժել. «Հայկաձոր համայնքում ավագանու անդամի թեկնածուին ենք մերժել, քանի որ տարիքը թեկնածուի փոքր է եղել: Մասնավորապես, 21 տարին չէր լրացել: Միայն այդ դեպքն է եղել, որին մերժելով չհամալրվեց թեկնածուների քանակը, եւ այդ համայնքում տեղի են ունենալու նոր ընտրություններ»:

ՏԻՄ ընտրություններին առաջադրված 5201 թեկնածուներից

412 թեկնածուների կողմից ինքնաբացարիկ է հայտարարվել: Համայնքի ղեկավարի համար 950 թեկնածու է առաջադրվել, որից ինքնաբացարկ է հայտնել 234-ը:

Ինչ վերաբերում է կուսակցական պատկանելությանը, պարոն Մուկուչյանը նշեց, որ ՏԻՄ ընտրություններին առաջադրված 5201 թեկնածուներից  3236-ը անկուսակցական են, ՀՀԿ անդամ են 1444-ը, ԲՀԿ անդամ՝ 304-ը, ՀՅԴ անդամ՝ 101-ը, «Հանրապետություն» կուսակցության անդամ՝ 3-ը,  ՀՀՇ անդամ՝ 18-ը, «Ժառանգության» անդամ՝ 8-ը:

Ուշագրավ է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների մեծ մասը 40-60 տարեկան է եւ թեկնծուների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են:

Պարոն Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՏԻՄ ընտրություններին կլինեն միջազգային դիտորդներ:

Այս ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովներ եւ ԿԸՀ ստացվել է 3 դիմում: Դիմումներից մեկը թիվ 35 ընտրատարածքից է՝ Արզաքան համայնքից: Թեկնածուներից մեկը բողոքել էր, որ մինչեւ նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը 3 թեկնածուների լուսանկարները տեղադրվել են odnoklassniki.ru կայքում, երկուսինը մեծ է եղել, իրենը՝ փոքր, ուստի նա խդնրել է Տիգրան Մուկուչյանին՝ նախընտրական քարոզչության ընթացքում անհավասարությունը կանխի: Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ «Դիմումը սահմանված կարգով քննվել է, բայց այսօր ժամանակավրեպ է դառնում այդ դիմումի մասին խոսելը, քանի որ նշված թեկնածուն արդեն ներկայացրել է ինքնաբացարկի դիմում եւ չի մասնակցելու ընտրությանը»: Մյուս դիմումը ներկայացրել է Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից մեկը, որը բողոքել էր, որ նախընտրական քարոզչությանը խոչընդոտում են: Դիմումը քննել են ու փոխանցել իրավապահ մարմիններին: 3-րդ դիմումը նույնպես  Վանաձորից է եղել, այն դեռ ԿԸՀ-ն չի քննել: Դիմումը վերաբերում է նրան, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանդիսանում է թեկնածուներից մեկի բարեկամը, ազգականը. «Դիմումի իրավական կողմի վերաբերյալ զերծ կմնամ գնահատականներ ներկայացնելուց, ամսի 2-ին կքննվի, բայց ընդհանուր առմամբ նշեմ, որ դիմումը վերաբերում է ոչ թե կոնկրետ թույլ տրված խախտմանը, այլ՝ որ այդ ազգակցական կապը հիմք է տալիս մտածել, որ նա կլինի ոչ անաչառ»: Խոսքը թիվ 30 ընտրատարածքին է վերաբերվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031