«Ամերիա-Թրեյդ» ընկերության` Իտալիայից Հայաստան ներկրվող 2.205 կգ զտաքաշով շոկոլադի տեսականին, ռեժիմի խախտման հետեւանքով, հալվել է եւ կորցրել ապրանքային տեսքը: Տնտեսավարող սուբյեկտը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ` բեռը ոչնչացնելու համար: Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, որ «Սանգրիա» ՍՊԸ-ի կողմից «Զվարթնոց» օդանավակայանով Իտալիայից Հայաստան է ներմուծվել «Burrata Abbasciano» ապրանքանիշի 13,5 կգ պանիր, սակայն սահմանային պետական վերահսկողություն իրականացնելու ժամանակ հայտնաբերել են, որ պանիրում ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէների թույլատրված մակարդակը գերազանցում է: Ըստ ծառայության, այս պահին կատարվում են խմբաքանակի ոչնչացման փաստաթղթերի նախապատրաստական ձեւակերպումներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ