Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռամիլ Սաֆարովը Բաքվում է, ազատության մեջ: Մեր ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանում այդ լուրը

Օգոստոս 31,2012 14:37

Քիչ առաջ vesti.az-ից տեղեկացանք, որ հայ սպային` Գուրգեն Մարգարյանին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից տեղափոխվել է Բաքու եւ Իլհամ Ալիեւի կողմից ներման արժանացել:

Սաֆարովը 2006 թվականի ապրիլին ցմահ ազատազրկման էր դատապարտվել Բուդապեշտում, եւ Ադրբեջանում է հայտնվել այդ երկու երկրների ԱԳՆ-ների համագործակցության արդյունքում:

Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել