Իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ Արմեն Ղուլարյանը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, մարզում եկեղեցի կառուցած գործարարների շնորհել է «Պատվավոր տավուշցի» կոչում: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին հղում անելով` մարզպետարան էինք դիմել, խնդրելով տրամադրել «Պատվավոր տավուշցիների» ցանկը եւ հայտնել, թե նրանցից որն ինչ արժանիքների համար է արժանացել այդ կոչմանը:
Մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը (մարզպետ Արմեն Ղուլարյանը գտնվում է արձակուրդում) հայտնել է , որ առաջիկայում մարզպետարանի ինտերնետային կայքում կտեղադրվի «Պատվավոր տավուշցի» կոչման արժանացած անձանց մասին տեղեկատվություն: Այս պատասխանից հասկանալի չէ, թե երբ է տեղադրվելու այդ տեղեկատվությունը: Միթե՞ ցուցակն այnքան մեծ է, որ մարզպետարանը չի կարողացել 5 օրվա ընթացքում կազմել այն, կամ գուցե դա գաղտնի՞ք է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ