Այս տարի առարկայական միջազգային օլիմպիադային Հայաստանից մասնակցած 15 երեխաներից հաղթող են ճանաչվել 10 մասնակից` կենսաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա քիմիա առարկաներից: Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ամեն ինչ արվել է երեխաներին օլիմպիադային պատրաստելու համար. «Այս տարի շատ են եղել մարզերի մեդալակիրները, երեւանցիները փոքր թիվ են կազմել»:
Անցալ ուսումնական տարվանից դպրոցներում դասավանդվում է շախմատ առարկան: Ըստ Հովհաննիսյանի`այս դեպքում եւս երեխաների համար ապահովվել է ամեն ինչ` գրքերից մինչեւ գույք:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետն անդրաձարձավ նաեւ ավագ դպրոցներին եւ նշեց. «Ունեինք դժվարություններ, սակայն դրանք անցյալում են: Այսօր երեխան, ավարտելով դպրոցը, ընտրում է իր մասնագիտությունը: Արդյունքի մասին դեռ վաղ է խոսելը, սակայն զրույցներ ունենալով դպրոցի տնօրենների հետ, իմացել ենք, որ նրանցից մեծ մասը առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել է ԲՈւՀ»:
Օգոստոսի 24-ից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ բոլոր մարզերում եղել են խորդհրդակցություններ ուսման ոլորտում առկա խնդիրների ուղղությամբ: Այդ ժամանակ քննարկվել է նաեւ տարրական դասարանների գրքերի արժեքը:
«Տասը տարի է տարրական դասարանցիներին գրքերը տրվում են անվճար, բայց եղել են նաեւ վաճառքի դեպքեր: Հիմա հարցը խիստ է դրված, եւ բոլորին հանձնարարված է` վարձավճարներից բացի ուրիշ գումար չհավաքել: Նախարարը շատ խիստ հանձնարարական է տվել նաեւ դպրոցների ղեկավարությանը` կապված ավագ դպրոցների աշակերտների հաճախելիության հետ: Քննարկվում է արտոնությունների հարցը, ըստ որի հնարավոր կլինի հավաքելով կրեդիտներ, ազատվել դասերից:»:
Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի շուրջ 37000 երեխա: Հովհաննիսյանի խոսքով, այս տարվա թիվը նման է անցյալ տարվան, սակայն կարծում է, որ այս տարի դեռ կավելանան առաջին դասարան հաճախող երեխաները:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ