Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղին վախեցնում են, ասում են՝ մեզ պըտի ձայն տաք, թե չէ սաղիդ կտանենք-կկորցնենք»

Օգոստոս 31,2012 12:30

Ահազանգում է գյուղապետի թեկնածու, ազգությամբ եզդի   Ալիկ Նամոյանը

«ՉԻ»-ն երեկ տեղեկացրել էր այն մասին, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղում, ուր բացառապես ապրում են եզդիներ, ազգամիջյան նոր ապստամբություն է սկսվել։ Օրվա հերոսները դարձյալ ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա յուրայիններն են, իսկ գլխավոր դերում մարզպետի սանիկ, Միրաքի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Հովհաննես Մարտիրոսյանն է, որն ահաբեկում է Միրաքում բնակություն հաստատած ազգային փոքրամասնությանը՝ եզդի ազգին։

Նշենք, որ ՀՀԿ-ւսկան Մարտիրոսյանի  ու նրա հրոսակախմբի «օպերացիան» մասնավորապես ուղղված է եզդի համայնքի ներկայացուցիչ, գյուղապետի թեկնածու Ալիկ Նամոյանի ու նրա թիմակիցների դեմ, որոնք ՀՀԿ-աականին «բռնացրել» են իր սեւ գործի վրա ու    պահանջել են դադարեցնել ապօրինի գործելաոճն ու եզդիների նկատմամբ ոտնձգությունները։ Սակայն Հ.   Մարտիրոսյանը գյուղի բնակչությանը ոչ միայն հաշիվ չի տվել իր արարքների ւհամար, այլեւ  սպառնացել  է, որ՝ «Սաղին կտանի կփակի ու կկորցնի»:

Կատարվածի մասին «ՉԻ»-ին առավել մանրամասն պատմեց համայնքի ղեկավարի թեկնածու Ալիկ Նամոյանր՝ նշելով. «Թոշակառու գյուղապետ Մարտիրոսյանը մեր գյուղացիներին ճնշած ա պահում ու չի թողնում, որ գոնե մեկնումեկը աչք բացի։ Եթե այսպես շարունակվի, եզդի համայնքը գյուղից դուրս ա գալու։ Էդ ոնց ա լինում, որ ընտրությունները չսկսած համայնքում ինչ-որ մեկին տուն են տալիս ու ՀՀ տարբեր բնակավայրերից բերում-գրանցում են էդ նոր տների վրա։ Տենց ո՞նց ա լինում, որ որպես ընտրող գրանցված են համ Արթիկամ, համ հարակից գյուղերում, համ էլ հանկարծ գալիս ու դառնում են մեր ընտրողը։ Գյուղապետը սաղ զավթել ա իրա ձեռքը։ Սաղին վախցնում են. իրանց տղերքով մի քանի հատ ջիփ ունեն, գալիս, ստիպում են, թե դուք պրտի մեգ ձեն տաք, թե չէ սաղիդ կտանենք-կկորցնենք։ Գյուղապետն ասում ա, թե վաղը ես անցա, ձեր հետ ուրիշ բան կըլնի, ավելի լավ ա ինձի ձեն տվեք։ Բայց Մարտիրոսյանը ավելի շատ վախենում ա, որ իրա ունեցվածքը՝ գազի կալոնկեքը, իրա ՍՊԸ-ն ու հողատարածքները չկորցնի։ Թե չէ իրան րնտրությունները էդքան էլ չեն հետաքրքրում։ Ինքը ստեղ տուն էլ չունի, ուղղակի ուրիշ տան վրա ա գրանցված ու ինչ ուզում, անում ա»։

Թեկնածու Նամոյանը  տեղեկացրեց նաեւ այն մասին, որ Միրաք գյուղը այս տարիների ընթացքում անգամ գյուղապետարանի շենք չի ունեցել, եւ որ բնակիչներն էլ գյուղապետին պատահաբար գտնելու դեպքում արժանացել են միայն կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի։ «Մարդիկ մի տեղեկանքի ու մի թղթի համար ժամերով ստիպված գնում են Մարտիրոսյանի գազի կլոնկա, որը որ գյուղից հինգ կիլոմետր հեռու ա գտնվում, ու դատարկաձեռն հետ են գալիս։ Ամեն իեչ էդ կոլոնկայում ա կատարվում, համ գյուղսովետի աշխատանքը, համ բոլոր «ռազբորկեքը», որին անձամբ հրավերք է անում գյուղապետ Մարտիրոսյանը։ Բոլորին ասում ա, թե տղա եք, եկեք կալոնկա, կխոսենք։ Իսկ իրա տղեն էլ, ով մեր միլպետի՝ Գյոզալյանի տեղակալն ա, մեզ ասում ա, կարաք, եկեք գնանք կալոնկա խոսանք։ Մենք ստեղ էլ չենք կարա սենց ապրել ու եթե էս խնդիրը չլուծվի, մենք եզդիներով գնալու ենք ՄԱԿ-ի գրասենյակ ու բոլոր դեսպանատները, որպեսզի մեզ ապրելու տեղ հատկացնեն»,- հայտարարեց եզդի Նամոյանը։

Նույն գյուղի երիտասարդներից մեկն էլ, ով այս պահին չցանկացավ հրապարակել իր անունը՝ ասելով որ տեղում կգնան իր ընտանիքի հետեւից, խնդրեց «ՉԻ» միջոցով իր ասելիքը տեղ հասցնել ու խնդրել ՀՀ-ում գոյություն ունեցող իշխանություններից, որ հանգիստ թողնեն Միրաքում ապրող եզդիներին. «Մենք խեղճ ու կրակ, մի կտոր հացով ապրող մարդիկ ենք։ Ի՞նչ են ուզում մեր չարքաշ կյանքից։ Մենք ուզում ենք, որ նենց գյուղապետ ունենանք, որ մի հարց էլ մեր համար կլուծի։ Գյուղում ոչ ջուր կա, ոչ մի բան։ Ես ձեր թերթի միջոցով խնդրում եմ, որ մեզ փախստականի ստատուս տան, թողնենք- գնանք։ Մեկին՝ Աբարանից, մեկին՝ Աշտարակից, մեկին կողքի գյուղից (տարբեր մարդիկ) մոտ 40 հոգի, բերել, լցրեւ են մի տան վրա, խի, էդ որտե՞ղ ա գրած։ Աշխատում ենք, տանջվում ենք, քարերի տակից մանգաղով խոտ ենք քաղում, ինքը սաղ հողերը 1500 դրամով դրած ծախում ա։ Մի հատ հարց ա լինում, գյուղապետը գալիս մեր հետ հաշիվ ա մաքրում։ Ասում ա. սադիդ կփրթենք, կմորթենք, տենց ո՞նց կլինի»։

Հերթական    նախընտրական խուժանությունը՝ ընտրություններից առաջ։ Նորից «կինոյի» տղերքն ու նրանց բարեկամները, քավոր-սանիկներն ու ջարդող-փշրողները, որոնց ձեռքերի վրա պահող իշխանական բուրգը երեւի շուտով շքանշաններ ու պատվոգրեր պետք է հանձնի այն իշխանիկներին, ովքեր մարդկանց կամ լավ ծեծում են, կամ փակել են տալիս, կամ էլ միանգամից երկրից արտաքսում են։

Ուղղակի էսքանից հետո մի բան մութ է մնում. մենք լավ չենք հավատո՞ւմ, թե՞ դուք չեք լավ փոխվում։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031