Օգոստոսի 30-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել անասնագոմի տանիքի փլուզում:
Դեպքի վայր է մեկնել Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Տեղում պարզվել է, որ անասնագոմի նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը: Փլուզման հետևանքով 1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը և 1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերջիններիս տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է:
Կարդացեք նաև
Բժիշկների գնահատմամբ` Ա. Պետրոսյանի առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ