
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: