Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի հայտարարությունը

Օգոստոս 30,2012 21:24

Սիրելի հայրենակիցներ.
Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները,  իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:
Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքնառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն:

Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը` հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:
Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը եւ ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը:
Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի: Ելնելով Կապանում ստեղծված վիճակից` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը:

Առաջարկում ենք` անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի:
Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են:

Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը այնուամենայնիվ  կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել ¨ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը:

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտե
30.08.2012թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031