Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյանը երկու մոտեցումով Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե մեդալ նվաճեց

Օգոստոս 30,2012 21:10

Սամաղարցի 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթ ունեցավ: Մարզիչ Վիգեն Խաչատրյանի սանն ընդամենը երկու մոտեցումով երեք ոսկե մեդալ նվաճեց: Նա թե պոկում, թե հրում վարժույուններում առաջին մոտեցումները կատարեց այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին պյքարը: Պոկումում Անդրանիկն սկսեց 140 կիլոգրամից՝ իր համար ապահովելով փոքր ոսկին: Սակայն նա, չաբավարարվելով դրանով, երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 148 կգ, իսկ երրորդով՝ 154 կգ եւ ամբողջ 19 կիլոգրամով ետ թողեց մոտակա մրցակցին:
Նույն սցենարով անցավ նաեւ հրում վարժությունը: Սկսելով 170 կիլոգրամից՝ պատանի հայ ծանրորդը նվաճեց նաեւ այս վարժության փոքր ոսկին եւ ապահովեց երկամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Անդրանիկն այնուհետեւ սանձեց նաեւ 176 կիլոգրամը, սակայն երրորդ մոտեցման 183 կգ-ն այս անգամ չենթարկվեց նրա կամքին: Հայ ծանրորդի երկամարտի 330 կիլոգրամը ամբողջ 28 կիլոգրամով ավելի է երկրորդ տեղն զբաղեցրած մրցակցի ցուցանիշից:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031