Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն ու Հայաստանի կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միությունն այսուհետեւ կհամագործակցեն: Պայմանագիրը ստորագրել են ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն ու Կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:
ԴՕՍԱԱՖ-ը տրամադրելու է իր տարածքները, իսկ կինոլոգներն այդտեղ իրականացնելու են իրենց ծրագրերը, որոնց հանրագումարում հիմնականում մանուկներն ու պատանիները ոչ միայն կզբաղվեն սպորտով` հիմնականում հնգամարտ եւ եռամարտ, այլեւ այդ ամենը կանեն հատուկ վարժեցված տոհմային շների հետ թիմ կազմելով:
Համագործակցությունը չափազանց կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար: Արդեն զինակոչային տարիքին հասնելու դեպքում, ինչպես պարզաբանեց գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, բացառված չէ, որ երիտասարդը բանակում ծառայությունն անցկացնի իր շան հետ միասին եւ իրականացնի սահմանների ավելի լիարժեք պաշտպանություն, իսկ քաղաքացիական կյանքում անգնահատելի աջակցություն ցույց տա արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև