Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ

Օգոստոս 30,2012 17:53

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը 2012 թվականի փետրվարի վերջին իր քրոջորդի Ա. Մանուկյանից իմանալով, որ վերջինիս ընկերը` 26-ամյա Գ. Հայրապետյանը, դեռևս անձնագրավորված եւ զինվորական հաշվառման վերցված չէ, ինչպես նաեւ այն, որ Գ. Հայրապետյանը եւ նրա մայրը` Խ. Հայրապետյանը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար օրենքով սահմանված գումարը պատրաստ են վճարել, մտադրվել է խարդախությամբ տիրանալ նրանց դրամական միջոցներին:

Մասնավորապես` Ն. Պետրոսյանը 2012թ. փետրվարի վերջին մայր եւ որդի Հայրապետյանների հետ նախնական համաձայնության է եկել`   4500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց  Գ. Հայրապետյանի անձնագրավորման ու զինծառայությունից ազատելու հարցերը լուծելու շուրջ եւ պահանջել է հնարավորինս արագ վճարել պայմանավորված գումարը:

Գ. եւ Խ. Հայրապետյանները, վաճառելով Մասիս քաղաքում գտնվող իրենց հողատարածքը, մարտի 12-ին, ապա նաեւ նույն ամսվա 27-ին իրենց  բնակարանում Ն. Պետրոսյանին մաս-մաս տվել են ընդհանուր 4250 ԱՄՆ դոլար գումար: Խարդախությամբ հափշտակված 1.655.520 ՀՀ դրամին համարժեք 4250 ԱՄՆ դոլարը Ն. Պետրոսյանն օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Բացի այդ, 2012թ. ապրիլի կեսերին նույն անձանց խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ Ն. Պետրոսյանը կրկին գնացել է մայր եւ որդի Հայրապետյանների բնակարան եւ Խ. Հայրապետյանից պահանջել 2500 ԱՄՆ դոլար գումար` Գ. Հայրապետյանի փաստաթղթավորման գործով զբաղվողներին նվիրատվություն տալու պատճառաբանությամբ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34- 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031