Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա: Երեխային փրկելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Տեղ ուժերով լճից դուրս է բերվել 2000թ. ծնված Սարգիս Կլեկչյանի դին:
ԱԻՆ