Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շտապում են, որ «Հարսնաքարի» դատավճռի հայտարարման և ՀՀ նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը մեծ լինի» (Տեսանյութ)

Օգոստոս 30,2012 17:24

ՖՈՏՈԼՈՒՐ

Aravot.am-ը «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչ փուլում է հանրային արդարության տրիբունալի ստեղծման գործընթացը, որի մասին երկու օր առաջ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Տիկին Ալավերդյանը պատասխանեց.  «Սկսում ենք քննարկումներ նաև «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնող խմբի երիտասարդ ներկայացուցիչների հետ: Պարզապես, մեխանիզմը դեռ չօգտագործված մեխանիզմ է, և մենք կարծում ենք, որ քննարկումները կշարունակվեն և բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ կարող ենք ֆորումի նման մի բան ստեղծել: Մեր համակարգը առանց այն էլ վտանգների ներքո է հայտնված և պետք է թույլ չտալ, որ լրիվ կրիմինալ գործառույթներ իրականացնող համախմբված անձանց համակարգի վերածվի»:

Լ. Ալավերդյանին խնդրեցինք գնահատել այն փաստը, որ կողմերի միջնորդությունը՝ Ռ. Հայրապետյանին որպես մեղադրյալ գործի քննությանը ներգրավելու մասին, մերժվեց: Տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Ես ուզում եմ գնահատական տալ գործընթացի հապճեպության առումով, ինչը արժանի է ոչ միայն իրավական, այլև քաղաքական գնահատականի: Միջնորդությունները անպատասխան թողնելով՝ դատախազության կողմից այդ հապճեպությունը, դատարան հանձնելու գործընթացը հստակ ունի այնպիսի գծեր, որոնք խոսում են օրենքի կոնկրետ հոդվածների խախտումների մասին: Արի ու տես, որ արդար դատաքննություն չի արվում: Դա էլ առիթ է ծառայում ասելու, որ այդ հարցը իշխանությունը, տվյալ դեպքում իրավապահ մարմիններն ու դատախազությունը քաղաքականացնում են»:

Հետաքրքրվեցինք՝ ըստ Լ. Ալավերդյանի՝ ո՞րն է նման շտապողականության պատճառը: Նա պատասխանեց. «Բոլոր դեպքերում այդ զարհուրելի, սարսափազդու հանցագործությունը մոռացության տալու, ավելի շուտ սկսելու, արագ ավարտելու միտում է նկատվում իրավապահների կողմից: Կարծում եմ, որ դա արվում է նրա համար, որ դատավճռի հայտարարման և ՀՀ նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը մեծ լինի: Հայ հասարակությունը ապացուցել է, թե ինչքան է ինքը հանդուրժողական և մոռացկոտ, այսպիսի դաժան դեպքերի վերաբերյալ ներողամտությունը ավելին է, քան պահանջը»:

Ռ. Հայրապետյանի՝ գործում ընդգրկվելու մասին էլ տիկին Ալավերդյանն ասաց, որ ինքը ոչ միայն համաձայն է, այլ զարմանում է, թե ինչու միջնորդությունը մերժվեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031