Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյանը «Ժառանգության» առաջարկը լուրջ չի ընդունում

Օգոստոս 30,2012 17:06

«Հայաստանում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին շատ ե՞նք կարողանում վերահսկել, որ հիմա էլ արտասահմանում ապրողներին վերահսկենք»,-
168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրերս ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք սահմանել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար:

«Ես գտնում եմ, որ այս նախաձեռնությունը տրամաբանությանը մոտ չէ: Նախ՝ պետք է կարողանալ կառավարել, շտկել ընտրական համակարգը Հայաստանի ներսում: Մենք տեսնում ենք, որ իշխանությունները ում ցանկանում են, ինչ թվեր ցանկանում են՝ հրապարակում են: Իսկ դրսում այս ամենն ո՞վ է վերահսկելու: Դրսում մենք չունենք ո՛չ մարդկային, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ: Այս առաջարկությունը լուրջ չեմ համարում»,- նշեց Պ. Մակեյանը:

ՀԱԿ ներկայացուցչից նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ինքը համամիտ է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե նախաձեռնությունը չի բխում Հայաստանի իշխանությունների շահերից, քանի որ վիճակագրությունը վկայում է այն մասին, որ դրսում բնակվող ՀՀ քաղաքացիները մեծամասամբ դեմ են քվեարկում իշխանություններին: Պ. Մակեյանը դրան համաձայնեց մասամբ:

«Այսօրվա վարչախումբն այնքան է շնացել, տեխնոլոգիաները դարձրել վերահսկելի, որ ընդդիմությանը ձայները տալ պատրաստվող մարդիկ կդառնան կողմ իշխանությանը: Մի կողմից էլ՝ ընդունում եմ, որ Քոչարյանը ժամանակին փոխեց ընտրական կարգը, քանի որ իրենք դրսից «մինուսով» էին ձայներ ստանում: Ընդդիմության հավաքած ձայներն էական նշանակություն ու ազդեցություն չէին ունենում, քանի որ քիչ էին, բայց դառնում էին Քոչարյանի ընդվզման պատճառ»,- հավելեց Մակեյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Դիմումի համաձայն՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին ևս՝ իրացնելու իրենց` ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031