Օգոստոսի 30-ին Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական բանակը դիմակայել է հայկական զինված ուժերի գրոհը և վերջինիս պատճառել կորուստներ (2 զոհ և մի քանի վիրավոր), ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին