Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալները նվաճեց:
69 կգ քաշային Վարդան Միլիտոսյանի 133 կիլոգրամ արդյունքը պոկում վարժությունում փոքր ոսկի արժեցավ, սակայն հրումում ցույց տված 160 կգ-ն ընդամենը երրորդ ցուցանիշն էր այդ մրցաձեւում: Այդուհանդերձ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին երկամարտի 293 կիլոգրամով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Գյումրեցի ծանրորդին ընդամենը մեկ կիլոգրամ չբավականացրեց` հաղթելու բելառուս Արտյոմ Շահանուհին, որից անձնական քաշով թեթեւ էր 50 գրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ