Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտոր. 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը

Օգոստոս 30,2012 16:42

 «2012-2013թթ. ուսումնական տարում Երեւանի պետական համալսարան է ընդունվել 3609 ուսանող: Անցյալ տարի ունեցել ենք 4800 դիմորդ, իսկ այս տարի` 5400 »,- այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Նա նկատում է, որ 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը: Իր խոսքով, այս տարի ամենապահանջվածը եղել են Ինֆորմատիկայի, Ռոմանոգերմանական, Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտության ֆակուլտետները:
Այս ֆակուլտետների շրջանավարտներից քանի՞սն են աշխատում իրենց մասնագիտությամբ, ինչ-ինչ պատճառներով Մարկոսյանը որեւէ ստույգ տվյալ չկարողացավ հայտնել, սակայն նշեց, որ տարեկան մոտ 300-400 շրջանավարտ ընդունվում է աշխատանքի՝ ԵՊՀ շրջանավարտների կարիերայի կենտրոնի ջանքերով:

Չնայած այս ամենին ԵՊՀ-ն բավարարված է արդյունքներով. «Սա խոսում է այն մասին, որ համալսարանը մնացած ԲՈւՀ-երի մեջ ունի իր տեղը: 2012 թվականի օգոստոսին Վեբոմետրիքսը (Webometrics Ranking of World Unisvesuties) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանիշային աղյուսակը: ԵՊՀ-ի վարկանիշը կազմում է 2051: Մենք շարունակում ենք գլխավորել ՀՀ բուհերի ցանկը: Ինչպես տարեսկզբին, այնպես էլ ներկայումս ԵՊՀ-ն մտնում է աշխարհի համալսարանների լավագույն 10 տոկոսի մեջ: Հարավային Կովկասում համալսարանը դարձյալ առաջատարն է: Վրաստանի առաջատար բուհը Լեզուների և մշակույթի Չավչավադձեի անվան պետական համալսարանն է, որն ունի 2538 վարկանիշ: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համալսարանների ցանկում նա զբաղեցնում է 175-րդ տեղը: Ռեյտինգային համակարգում Ադրբեջանի առաջատար համալսարանը «Քավքազ»-ն է, որն ունի 5816 վարկանիշ: Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի համալսարանների ցանկում զբաղեցնում է 634 տեղը»:

ԵՊՀ-ն ունի 600-700 օտարերկրյա դիմորդներ, իսկ թվի քչությունը Ռուբեն Մարկոսյանը կապում է համալսարանական հանրակացարանների բացակայության հետ: Նրա կարծիքով կա նաեւ խնդիր շրջանավարտների աշխատանքի հետ կապված:
«ԵՊՀ-ում կա Շրջանավարտների կարիերայի կենտրոն, որը բավականին երկար աշխատում է ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի վրա: Դիմել ենք խոշոր հարկատուներին, եւ նրանցից արձագանքել են 30-40 հոգի: Ձեռնարկությունները պետք է մասնակցեն կրթական ծրագրերի ստեղծմանը: Ցանկալի է, որ այդ ձեռնարկությունների լավ աշխատակիցները գան եւ ժամավճարով դաս տան ուսանողներին, իսկ նկատելով լավ ուսանողների, հնարավորություն տան, որպեսզի որոշակի պրակտիկա անցնի ձեռնարկությունում: Դեղագործական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ձեռնարկություններին արդեն ուղղարկվել է կրթական ծրագիրը: Սա բավական երկար գործընթաց է: Շատ հաճախ մեղադրում են ԲՈւՀ-երին, որ ոչինչ չեն տալիս, իսկ շատերն էլ հակառակն են ասում` ձեռնարկությունները չեն արձագանքում: Ունենք գործազրկության որոշակի մաս, բայց մինչեւ մասնագիտական աշխատատեղերի պակաս չի լինում, աշխատող չեն ընդունում»,- ասում է Մարկոսյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031