Ստամբուլում ընթացող շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում այսօր երրորդ տուրի օրն է:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Իսպանիայի, իսկ կանանց ընտրանին` Հնդկաստանի հետ: Մեր երկու մրցակիցներն էլ ուժեղ թիմեր են, որոնք հավակնում են մեդալների: Հետեւաբար, խաղատախտակների առջեւ արդեն գերազանցապես տեսնելու ենք փորձառու շախմատիստներին:
Տղամարդկանց մրցապայքարում այսօր զույգեր կազմել են:
Լեւոն Արոնյան-Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս
Կարդացեք նաև
Սերգեյ Մովսիսյան- Իվան Սալգադո Լոպես
Գաբրիել Սարգսյան- Միգուել Կորդոբա
Տիգրան Լ. Պետրոսյան-Օլեգ Կորնեեւ:
Մեր աղջիկների մրցակիցներն են:
Էլինա Դանիելյան-Հարկիա Դրոնավալի
Լիլիթ Մկրտչյան-Սանջայ Կարավադե
Լիլիթ Գալոյան-Տանիա Սաշդեւ
Մարիա Կուրսովա-Մարի Անն Գոմես:
Երկու տուրից հետո մեր տղաները մրցաշարային աղյուսակում ընթանում են 7-րդ հորիզոնականում, աղջիկները` 24-րդում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ