«Օրինաց Երկիր» կուսակցությունն արձակուրդից հետո այսօր երեկոյան ժամը 19-ին կգումարի քաղխորհրդի առաջին նիստը: «Ա1+»-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ քննարկվելու են քաղաքական և կազմակերպչական հարցեր՝ հավելելով, որ հնարավոր է նաև քննարկվի ՕԵԿ երկու անդամներ` ՊՆ նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի և Նելսոն Զուրոյանի փոխնախարարների պաշտոնում ներկայացվելու հարցը, իսկ թե որ նախարարություններում, տիկին Բիշարյանը չմանրամասնեց. «Կքննարկվի ոչ միայն իրենց հարցը, ավելին ասել չեմ կարող»:
ԱԺ ընտրություններից հետո ՕԵԿ-ը հայտարարել էր, որ լուծարվելու է և հանդես է գալու նոր անդամներով: Տիկին Բիշարյանն այսօր հայտնեց, որ հուլիս ամսին արդեն ավարտել են վերակազմավորման գործընթացը:
«Ողջ երկրով մեկ ՕԵԿ բոլոր կառույցներն ավարտել են կազմակերպչական հարցերը և այսպես ասած ստարտային վիճակում են: ՕԵԿ նոր կազմում կան և հին անդամներ և նոր և այդ կազմը շատ լավ է աշխատելու»,-ընդգծեց Հեղինե Բիշարյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ