Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Սիրիահայերը մերժել են հավաքարարի, սպասք լվացողի աշխատանքը

Օգոստոս 30,2012 13:58

Հայաստանում սիրիահայերին աշխատանք առաջարկող ընկերություններում մեծ աշխուժություն դեռ չեն նկատել: Սպասարկման ոլորտում աշխատանք առաջարկած «Հավանա» ռեստորանային համալիրի աշխատակազմի ղեկավարի պատմելով՝ իրենց դեռ երեք երիտասարդ է դիմել, բայց առաջարկվող աշխատանքով այնքան էլ չեն հետաքրքրվել. «Մատուցող, խոհարար, բարմեն… եւ տեխնիկական աշխատակազմը՝ սպասք լվացող եւ հավաքարար, դրանք են մեր ծառայությունները, բայց առանձնապես ակտիվություն չի նկատվել»: Մեր զրուցակիցը չցանկացավ ներկայացնել աշխատավարձի չափը: Աշխատանք փնտրող սիրիահայեր չեն դիմել նաեւ «Ադամիում» ընկերություն: Կադրերի բաժնի աշխատակցուհի Քրիստինե Ստեփանյանն ասաց, որ պահանջում են գործավարուհիներ՝ 70.000 դրամ աշխատավարձով, մենեջերներ՝ միջինը 200.000 դրամ աշխատավարձով, եւ առաքիչներ. «Բայց դիմողներ չեն եղել»:

Ա. Ս.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031