Լրահոս
Օրվա լրահոսը

Իրացվում են պետության սոցիալական երաշխիքները

Օգոստոս 30,2012 13:11


Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով կարգավորվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակելի տարածության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները` փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնող մարմինը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։

Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` ապաստան հայցողների կեցությունը և կենսապահովման պայմանները հոգալու համար։ Այս տարի նույնպես պետբյուջեի ծախսը նախատեսված էր 30 ապաստան հայցողի հաշվով, սակայն այդ անձանց թիվն ավելացել է, ուստի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։

ՀՀ 2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը դրանով իսկ ապահովել է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի պահպանման և Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի աշխատողների բնականոն գործունեության ֆինանսավորումը։

2012թ. պետբյուջեում կատարելով վերաբաշխում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը ևս 18-ով ավելացրել է հանրային պաշտպանների թիվը, ինչի շնորհիվ կբարձրանա քաղաքացիներին ցուցաբերվող իրավաբանական օգնության որակը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031