Բելգիացի Միշել Մարտենը՝ սերիական մարդասպան Մարկ Դյութրուի նախկին կինը, պայմանականորեն հայտնվել է ազատության մեջ: Բրյուսելի Վճռաբեկ դատարանը որոշել է չխոչընդոտել նրա պայմանական վաղաժամկետ ազատմանը:
1996 թվականին մանկապարտեզի այս դաստիարակչուհին դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման՝ 6 աղջիկների առեւանգման համար, որոնցից 4-ը մահացան:
«Անցել է արդեն 16 տարի, իսկ նրա զոհերը ու նրանց հարազատները մինչ այժմ չգիտեն, թե հատկապես ինչպես է նա մասնակցել այդ ահասարսուռ պատմությանը,- ասել է չսփոփված ընտանիքներից մեկի փաստաբանը՝ Ժորժ Անրի Բոտյեն:- Մարտենը մի քանի անգամ ստել է, նա մեզ հնարավորություն չընձեռեց հասկանալ իր դերը»:
Կարդացեք նաև
«Այս կինը սպառնալիք է ներկայացնում հասարակության համար,- ասաց տանջահար եղած Ժյուլիի հայրը՝ Ժան-Դենի Լեժենը դատապարտյալի մասին:- Չնայած իր չարագուշակ անցյալին, նա օգտագործեց իրավական սողանցքը: Չէ որ բելգիական օրենքը թույլ են տալիս հայցել վաղաժամկետ ազատում»:
Միշել Մարտենը կտեղափոխվի Մալոն քաղաքում գտնվող կանացի մենաստան, որտեղ կաշխատի շաբաթվա 5 օրերի ընթացքում օրական 4 ժամ:
Օգոստոսի 19-ին Բրյուսելում կայացել է բողոքի ցույց՝ Միշել Մարտենի ազատման դեմ: Դրան մասնակցել են կանայք, որոնք վերապրել են հանցագործ զույգի կողմից առեւանգումից հետո, նաեւ ծնողներն այն աղջիկների, որոնց Մարկ Դյութրուն տանջամահ է արել Շարլերուայում գտնվող իր տան նկուղում:
Այդ մարդկանցից ոմանք պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով, որ Մարտենի գործի վերջին քննության ընթացքում հաշվի չեն առնվել իրենց կարծիքները:
Մարկ Դյութրուն դատապարտված է ցմահ ազատազրկման:
https://www.youtube.com/watch?v=DthN3bx1Bsc&feature=em-share_video_user
euronews.com