Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Գյումրիում իրավիճակի սրման մասին լուրերը չափազանցված են

Օգոստոս 30,2012 12:22

Հատված Հանրապետական կուսակցության փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-ՏԻՄ ընտրությունները Շիրակի մարզում մթնոլորտը չե՞ն լարել: Ինչպիսի՞ն են նախընտրական տրամադրությունները Գյումրիում: 
-Անհրաժեշտ եմ համարում հստակեցնել ու պնդել, որ այն, ինչ մամուլը գրում է Գյումրիում, Շիրակի մարզում առաջացած ընտրական լարումների մասին, իրականությանը չեն համապատասխանում: Լարվածություն չկա, քաղաքում հանգիստ ու բնականոն մթնոլորտ է:
Իհարկե, ծեծկռտուք, կրակոցներ եղել են, բայց իրավապահ լիազոր մարմինները բոլոր անհրաժեշտ գործողությունները իրականացնում են:
ՏԻՄ ընտրությունների հետ առնչվող տարբեր հանգամանքների շուրջ հասարակական հետաքրքրություն ու որոշակի անհանգստություններ իրոք կա, բայց սա նաեւ բնական է, քանի որ Գյումրին նոր քաղաքապետ է ընտրելու: Բազմաթիվ զրույցներ եմ ունեցել, հարցուփորձ եմ արել ու տպավորություն ունեմ, որ Գյումրիում ու Շիրակի մարզում ողջունելի կառուցողական զարգացումներ են տեղի ունենում, բոլոր թեկնածուները նախընտրական քարոզչական լուրջ աշխատանք են կատարում:
Հանրապետության նախագահի ներկայացրած ծրագիրը, բոլորս գիտենք, Գյումրիում ծավալուն միջոցառումներ է նախանշել, որոնց մի մասն արդեն իրականացվել է, իսկ շարունակությունը պետք է լինի առաջիկա տարիներին: Գյումրեցիները այս ընտրությամբ կատարված աշխատանքը արժեւորելու, գնահատելու լավ հնարավորություն ունեն: Հավատացած եմ, կստանանք բարձր գնահատական եւ հնարավորություն՝ արագ ու արդյունավետ իրագործելու նախագահի ներկայացրած ողջ ծրագիրը: Գյումրին շատ արագ պետք է վերականգնի արհեստների ու արվեստների քաղաք լինելու իր համարումը:
  -Ինչպե՞ս եք վերաբերվում լուրերին, ըստ որոնց Գյումրիի նախկին քաղաքապետը իր որդուն «օրենքով գող» է ցանկանում կարգել:
-Բնականաբար բարոյական չեմ համարում որեւէ ծնողի ցանկությունը, որի նպատակը սեփական որդուն գող կարգելն է: Այդ երեւույթը, մտածելակերպը ինձ անհասկանալի է: Ճիշտ ու հասկանալի է այն ծնողը, որը ցանկանում է, որ իր երեխան ուսուցիչ, ինժեներ, օդաչու, երաժիշտ, բժիշկ, գիտնական, ակադեմիկոս դառնա:
Բայց նաեւ անհրաժեշտ եմ համարում նշել, որ Վարդան Ղուկասյանը երկար ժամանակ ղեկավարել է Գյումրին եւ բավական մեծ ներդրում ունի քաղաքի բնականոն կյանքը վերականգնելու գործում: Նրա ղեկավարած թիմը եւս լավ է աշխատել անցած տարիներին եւ հիմա ծանր է տանում, որ նոր ղեկավար է ունենալու: Պետք է ուղղակի կարողանալ իրավիճակը ճիշտ գնահատել ու հրաժարվել «ամեն ինչ հավերժական է» մտածողությունից:
Հավատացած եմ, որ Գյումրիում չկան թիմեր, որոնք կացությունը սրելու կամ ընտրությունները ձախողելու մտադրություններ կարող են ունենալ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ քաղաքական տրամադրությունները բացասական երեւույթների ընթացք չունենան:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031