Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Եվրոպայի նոր չեմպիոններ կունենա՞նք

Օգոստոս 30,2012 11:58

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկան տղաների եւ աղջիկների 10-րդ առաջնությունում մինչեւ այսօր Հայաստանից մրցահարթակ մտած երեք ծանրորդները՝ Գեւորգ Սարիբեկյանը, Իզաբելա Յայլյանը եւ Ժորժ Եղիկյանը, ընդհանուր առմամբ նվաճել են ութ մեդալ, այդ թվում՝ 2 մեծ ոսկե, 1 մեծ արծաթե, 3 փոքր ոսկե եւ 2 փոքր արծաթե:
Ակնկալվում է, որ այսօր մեդալների թիվը կավելանա: Ցերեկը պայքարի մեջ ներգրավվելու է 69 կգ քաշային Վարդան Միլիտոսյանը: Գյումրեցին նախապես հայտավորել է երկամարտի 300 կգ, որը հինգ կգ-ով ավելի է ադրբեջանցի Էլխան Ալիգուլիզադայի նախնական պատվերից, իսկ ավելի ուշ՝ 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որի նախնական 310 կիլոգրամը 10-ով բարձր է մոտակա միցակցի՝ ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերի պատվերից:
Այսօր եւս մի ծանրորդ է մտնելու մրցահարթակ՝ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Անի Սարգսյանը (63 կգ քաշային կարգ), որն առնվազն արծաթե մեդալ նվաճելու լավ հնարավորություններ ունի:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031