Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչդեռ Գյումրիի քաղաքապետարանից հերքում էին, որ Սպարտակ Ղուկասյանը կատարվածի հետ որեւէ կապ ունի

Օգոստոս 30,2012 11:45

Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այնուամենայնիվ հետախուզում է հայտարարվել:

«ՉԻ»- Հեչ սիրուն բան չստացվեց, որովհետեւ նախօրեին Գյումրիի քաղաքապետարանից հերքում էին, որ Սպարտակ Ղուկասյանն այդ ամենի հետ որեւէ կապ ունի, Վարդան Ղուկասյանն էլ ասում էր, որ կրակոցների մասին լրատվամիջոցներից է իմացել, իսկ իր որդին ընդհանրապես քաղաքում չէ: Հետաքրքիր է՝ հիմա ինչպե՞ս պիտի սրա տակից դուրս գա: Ասի, որ որդուն սխալ տեղն են «ռոզիսկ տվել»՝ կնշանակի ոստիկանության հետ պրոբլեմներ ունենալ, ասի, որ դա իր որդին չի՝ սխալ կհասկանան… Մենք, օրինակ, կառաջարկեինք հետեւյալ տարբերակը. թող Գյումրիի քաղաքապետարանի լրատվական ծառայությունն այսուհետ այդ թեմային անդարադառնալիս օգտագործի «Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող որդի» արտահայտությունը: Համ ճիշտ կլինի, համ էլ ուղղակի առնչություն չի ունենա Վարդան Ղուկասյանի հետ:

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031