Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը կրկին իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Մարտիրոսյանն այս անգամ առաջադրվել է որպես անկուսակցական։
… Գ. Մարտիրոսյանն առաջին անգամ Գավառի քաղաքապետ է ընտրվել 2005թ., եւ սա արդեն նրա երրորդ առաջադրումն է։ Նախորդ ընտրություններին Մարտիրոսյանը մրցակից չուներ, նրա մեկնաբանմամբ՝ պատճառն այն էր, որ Գավառում բոլորն իրեն ճանաչում են եւ միայն իրեն են տեսնում քաղաքի ղեկավարի դերում, այդ իսկ պատճառով էլ իր դեմ ոչ ոք թեկնածություն չէր առաջադրել:
… «Ժողովուրդ»-ը Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որն էր նրա՝ ՄԱԿ-ից դուրս գալու պատճառը։ «Ուղղակի որոշել եմ այսուհետ հանդես գալ որպես անկուսակցական եւ ընտրություններին մասնակցել ինքնաառաջադրմամբ։ Բայց նշեմ, որ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ շատ նորմալ փոխհարաբերություններ ունենք, կուսակցությունը որեւէ կապ չուներ, որ ես դուրս եկա։ Պարզապես ցանկություն ունեմ այսուհետ որպես անկուսակցական հանդես գալ։ Ի դեպ, ասեմ, որ առաջադրված անկուսակցական թեկնածուներից կարելի է եզրակացնել, որ բոլոր կուսակցություններն էլ սատարում են իմ թեկնածությունը, այստեղ ՀՀԿ-ն էլ թեկնածու չունի»,- նշեց Գ. Մարտիրոսյանը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»