Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերն ընդհարում են ունեցել Խաչիկ Ասրյանի հետ (Տեսանյութ)

Օգոստոս 30,2012 11:29

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերը այսօր ընդհարում են ունեցել «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանի հետ: Տիգրան Օհանջանյանի մայրը Aravot.am-ին պատմեց, որ Ասրյանը անցնում էր կառավարության շենքի մոտով, ու ինքը նրան օգնության համար նրան դիմեց. «Ամբողջ օրն ասում եք հայոց արծիվներ, հայոց արծիվներ , ինչո՞ւ մի անգամ էլ չեք հետաքրքրվում, թե սեւազգեստ մայրերը, որ կանգնած են, իրենց որդիներին ինչի համար են սպանել: Չէ՞ որ նրանց երեխաներն էլ են արծիվներ եղել, հայոց սահմաններն են պաշտպանել, իրենց պարտքն են կատարել հայրենիքին: Այսօր իմ տղայի մահվան 5 տարին է, ես մի քիչ վրդովված էի խոսում, բարձր ձայնով: Նա էլ բարկացավ, թե այդ ինչ տոնով եք խոսում, դուք իրավունք չունեք, դուք գիտե՞ք, ես ով եմ, որ այդպես եք ինձ հետ խոսում»:

Խ. Ասրյանը Օհանջանյանի մորը հրահանգել է տոնը իջեցնել ու զայրացած հեռացել է. «Ով է ինքը այսօր, մենք վրդովված խոսեցինք երկրի նախագահի հետ ու նա չասաց՝ տոններդ իջեցրեք, իսկ Ասրյանը ընդամենը իշխանության ոտքի տալի փալաս է, եթե գիտակից մարդ է, ու հայոց արծիվներ է ղեկավարում, թող լռեր ու գնար, մենք զինվոր ենք տվել ու այսօր պատասխան չունենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031