Օգոստոսի 29-ին, ժամը 13.40-ի սահմաններում Սևանա լճի «Ծովինար» լողափի մոտ բախվել են «Բոմբորդիր» մակնիշի մոտորանավակներ: Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` 1988 թ. ծնված Վահիդ Վադուդ Ասադուլան, 1987 թ. ծնված Ամիո Ալեխանի Դովուդին և վերջինիս ուղևոր Սահիդ Մասհուռ Ասքարը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
ԱԻՆ