Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ»

Օգոստոս 30,2012 11:19

 Հատված «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հարցազրույցից:

 – ԱԴԿն խորհրդարան մուտք գործեց «Ժառանգության» վարկանիշի շնորհիվ, սակայն այսօր «Ժառանգություն»-ը հայտնվել է ստվերում։ Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ԱԴԿի «մեղքը» կա։

– Այն, ինչ ստեղծել է «Ժառանգություն»-ը, իրենն է մնալու առաջիկա տարիների ընթացքում եւ ընդհանրապես, կուսակցության ողջ կենսագրության ընթացքում։ Այն, ինչ կստեղծեն «Ազատ դեմոկրատներ»-ը՝ որպես այդ կուսակցության ներկայացուցիչներ, կլինի իրենցը, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է մեկի ձեռքից խլել մեկի կապիտալը, որի ստեղծողը ինքը չէ։ Այդպիսի մտավախություն ես չունեմ, եւ դա հնարավոր էլ չէ, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, որոնք միգուցե իրավունք ունեն գոյություն ունենալ։

– Դուք՝ որպես «հին ժառանգական», ինչպե՞ս եք գնահատում Ձեր հարազատ կուսակցության այսօրվա աշխատանքը։ Երբեմնի ակտիվությունից հետո ինչո՞ւ են «Ժառանգության» անդամներն այսօր այդքան «պասիվ»։

– Նախ ասեմ, որ ես գնահատական չեմ տա, քանի որ «Ժառանգության» այս մեծ թիմը դեռեւս իրեն չի դրսեւորել խորհրդարանում, եւ կարծում եմ՝ առնվազն աշնանային նստաշրջանի ընթացքում մենք հնարավորություն կունենանք համեմատել ներկայիս թիմը նախկին խմբակցության թիմի հետ եւ ըստ այդմ նաեւ գնահատական տալ։ Իսկ այս պահին կանխատեսումների մակարդակով ինչ-որ գնահատականներ տալը ճիշտ չէ: Պետք է տեսնենք, թե ինչ էր անում նախկին խմբակցությունը, որ հիմա նոր խմբակցությունը չի անում եւ հակառակը։ Իմ մասնակցությունն ընտրություններին վկայությունն էր այն բանին, որ ես ցանկանում էի լինել խորհրդարանում, ինչը հերքել հնարավոր չէ, բայց այդպիսին էր ընտրությունների ելքը, որը մեզանից ոչ ոք չի կարող փոխել։

– Այնպիսի տպավորություն է, որ Դուք եւս քաղաքական դաշտից հեռացել եք։

– Ես այս պահին առայժմ զբաղված եմ վերլուծական գործունեությամբ, առաջիկայում ավելի ինստիտուցիոնալ բնույթ կհաղորդվի իմ վերլուծական գործունեությանը։ Ամենայն հավանականությամբ, լրատվական-վերլուծական ինչ-որ ֆորմատ կստեղծեմ, այդպես ինձ համար ավելի հեշտ կլինի իմ ծրագրերն իրականացնել: Աշնան շրջանում թե՛ ինձ համար, թե՛ Հայաստանի ունեմ կարեւոր կոնֆերանսների հրավերներ։ Բայց զուգահեռ մնալու եմ քաղաքականության մեջ, զուգահեռելու եմ իմ քաղաքական գործունեության հետ։ Այսինքն՝ ավելի է լայնանում իմ գործունեության դաշտը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031