Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազությունը մերժել է ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ քրգործի կարճման հիմքերի դեմ բողոքը

Օգոստոս 30,2012 11:07

Դատախազությունը մերժել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ երեք ակտիվիստների վերաբերյալ քրեական գործի կարճման հիմքերի դեմ փաստաբան Հովիկ Արսենյանի բողոքը։ Օգոստոսի 4-ին ակտիվիստներ Արեգ Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սահակ Մուրադյանը Հատուկ քննչական ծառայությունից որոշում էին ստացել, համաձայն որի՝ կարճվել է իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ապացույցների բացակայության հիմքով։ Կարճման որոշումը ստանալուց հետո երիտասարդների փաստաբան Հովիկ Արսենյանը բողոք էր ներկայացրել՝ նշելով, որ երեք երիտասարդների մասով քրեական գործի կարճման հիմքը պետք է լինի ոչ թե ապացույցների, այլ հանցակազմի բացակայությունը, այսինքն՝ իրենք ոչ թե հանցագործություն են կատարել, որը ոստիկանները չեն կարողացել ապացուցել, այլ՝ որեւէ հանցագործություն չեն կատարել։

Գործը վերաբերում էր անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով ձերբակալվել էին Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստներ, իսկ նրանցից չորսին՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին դատարանը հուլիսի 20-ին դատապարտել է 2- 6 տարվա ազատազրկման։ Գործի կարճման վերաբերյալ երեք երիտասարդները բողոքում էին նաեւ այն պատճառով, որ այն նույն ցուցմունքները եւ կեղծ ապացույցները, որոնցով 2-6 տարվա ազատազրկման են դատապարտվել իրենց չորս ընկերները, կան նաեւ իրենց դեմ, սակայն այս դեպքում որոշում է կայացվել գործը կարճել, ինչը ապացուցում է քրեական գործերի կեղծ լինելը։

Կարճված գործով անցնող երիտասարդներից Արեգ Գեւորգյանի խոսքով՝ նույն դրվագը, նույն գործողությունը մի դեպքում մեկնաբանվում է որպես հանցագործություն, մյուս դեպքում՝ ոչ. «Այստեղ իրավական առումով որեւէ տրամաբանություն չկա իրավապահ մարմինների, էս դեպքում՝ ՀՔԾ-ի գործողությունների մեջ։ Սա մեզ մտորումների տեղիք է տալիս եւ ստիպում է մեզ եւս մեկ անգամ համոզվել, որ սա քաղաքական հաշվեհարդարի յուրատեսակ մի ձեւ է»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031