Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերոբ Բոզոյանի դեմ հարուցված դատական գործով դատավարությունը հետաձգվեց՝ նրա բացակայության պատճառով: Դատարանում նշվեց, որ նրան ըստ պատշաճի ծանուցվել է, բայց ծանուցագիրը հետ էր նշումով, որ ամբաստանյալը չի բնակվում այդ հասցեում: Դատարան էին ներկայացել 79 տուժող, 3 վկա, իսկ 118 տուժող չէր ներկայացել՝ տարբեր պատճառաբանություններով. ոմանք դիմումներ էին ուղարկել առողջական խնդիրներ ունենալու, մի մասն էլ հարմար չէր գտել ներկայանալ:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Գագիկ Պողոսյանին միջնորդեց դատավարությունը հետաձգել 2 շաբաթով, այդ ընթացքում ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի հաջորդ դատավարությանը ամբաստանյալին հետ միասին ներկա գտնվեն նաեւ այսօր չներկայացած տուժողները:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ