Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյանն ընդդեմ Բագրատյանի գործը եւս ավարտվում է

Օգոստոս 30,2012 10:49

Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործը եւս մոտենում է հանգուցալուծման։ Սեպտեմբերի 12-ին դատարանը կհրապարակի գործով վճիռը։ Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը հայց է ներկայացրել Բագրատյանի դեմ՝ իրեն վիրավորելու եւ զրպարտելու հիմքով։ Բագրատյանը մեր թերթին տված հարցազրույցում դժգոհել էր Արթուր Գրիգորյանի մատուցած ծառայություններից։

Նախնական դատական նիստերի ժամանակ Արթուր Գրիգորյանը Բագրատյանի պաշտպան, փաստաբան Վահե Հովսեփյանին եւս ներգրավել էր որպես պատասխանող։ Իբր պաշտպանն է Բագրատյանին դրդել վարկաբեկել իրեն։ Վերջինս դատարանին միջնորդել էր կիրառել իր սիրելի հայցի ապահովման միջոցը՝ արգելանք դնել Վահե Հովսեփյանի գույքի եւ դրամական միջոցների վրա, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։ Գրիգորյանը համապարտության սկզբունքով մեկուկես միլիոն դրամ Հրանտ Բագրատյանից է պահանջում, մեկուկես միլիոն՝ նրա փաստաբանից։ Վահե Հովսեփյանը Գրիգորյանի ներկայացրած դիմումի վերաբերյալ, որպես պատասխանող եւ որպես Բագրատյանի ներկայացուցիչ, ներկայացրել է իր դիրքորոշումը՝ հիմնավորելով, որ Արթուր Գրիգորյանի եւ հայցը, եւ հայցի լրացումն անհիմն են, ինչին, ի դեպ, հայցվոր կողմը որեւէ առարկություն չի ներկայացրել։

Օգոստոսի 28-ին կայացած դատական նիստում, որին ոչ Արթուր Գրիգորյանը, ոչ իր պաշտպանը չեն մասնակցել, դատարանն արդեն անցել է դատաքննության փուլ, ապա գործի քննությունը համարել ավարտված եւ նշանակել վճռի հրապարակման օրը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031