Խաղերի բացումը պաշտոնապես հայտարարել է Անգլիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին: Պարալիմպիկ խաղերը տեւելու էն 11 օր, որի ընթացքում պայքարի մեջ են մտնելու 165 երկրների ավելի քան 4 հազար հաշմանդամ մարզիկներ: Հայաստանը պարալիմպիկ խաղերում ներկայացնում են երկու հոգի՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ