Ռուսաստանի վոլեյբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովը Խորվաթիայում, որտեղ Մոսկվայի «Դինամոյի» հետ հետ գտնվում էր ուսումնամարզական հավաքում, հյուրանոցի իր համարում կախվել է: Նա առավոտյան թիմի հետ չի իջել նախաճաշի եւ երբ ակումբի աշխատակիցները բարձրացել են, նրան համարում հայտնաբերել են կախված:
Խորվաթիայի ոստիկանությունը հայտարարել է, թե հետաքննում է մահվան պատճառները: Սերգեյ Օվչիննիկովը վերջին շրջանում հաճախ բողոքել է գլխի ուժեղ ցավերից:
Օվչիննիկովի գործընկերները դա կապում են Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի կանանց ազգային հավաքականի տապալման հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ